Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/659

Այս էջը հաստատված է

բյուրոյի պատմահասարակական բաժնի վարիչն էր, շարադրելու էր «Հայկական հարցի» պատմությունը, տնտեսական բաժինը կոչված էր հաշվելու պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած վնասները, բաժինը վարելու էր Աշ. Աթանեսյանը։ Երրորդ բաժինը՝ քրեական֊քննչական, պարտավոր էր բացահայտել ու գրանցել տեղի ունեցած բոլոր սպանությունների և ամեն տեսակի գազանաբարո վերաբերմունքի փաստերը թուրքերի հարձակումների ժամանակ. բաժինը վարելու էր Տ. Հովհաննիսյանը։ Չորրորդը՝ զինվորապատմական` շարադրելու էր հայկական ռազմական ուժերի, հայ ժողովրդի մասնակցությունը Համաշխարհային պատերազմին և այդ մասնակցության նշանակությունը. բաժնի վարիչն էր գեներալ Կուլեբյանիկը։

Չնայած Թումանյանի գործ դրած ջանքերին, այդ կազմակերպությունը իր գործունեությունը դադարեցրեց 1919 թ. ապրիլին (տե՛ս ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի, քննիչ բյուրոյի, վաճառականության ներկայացուցիչների, Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի և եվրոպական պատգամավորության 1919 թ. ապրիլի 14-ի խառր ժողովի արձանագրությունը (ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, գ 15, թ 20, 21):

Հայաստանի Հանրապետության աջակցությունը բյուրոյին ձգձգվել է. 1919 թ. մայիսի 23֊ին տպագրվել է «Մերձավոր ցուցակ հայ ազգի կրած վնասների դարմանման և հաուցման» վերնագրով և «Կովկասահայության վնասները» ենթավերնագրով հաշվետվություն, որը ստորագրել են հայկական ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը և Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Ավ. Ահարոնյանը (Աշխ., 1919, № 102)։ Բյուրոյի ջանքերով հավաքված նյութերը օգտագործվել են 1922 թ. Տենովայի կոնֆերանսում, որտեղ Խորհրդային Միության պահանջները պատերազմում կրած վնասների մասին պաշտպանում էր Ռուսաստանի պատգամավորությունը, մասնակցում էր նաև Խորհրդային Հայաստանի արտաքին գործոց ժողկոմ Ա. Բեգզադյանը մանրամասնությունները՝ «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1987, № 2, էջ 81—88, Վլադիմիր Ղազախեցյանի հրապարակումը.

«О материальном ущербе, нанесенном армянскому народу и Закавказье и в Карской области турецкими интервентами»:

8 1918 թ. ամառվանից սկսած սահմանային վեճերը Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ի վերջո հանգում են հայ-վրացական պատերազմի, որը տևելով 20 օր, ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ Թումանյանը ամբողջությամբ նվիրվել էր կռիվները խաղաղությամբ ավարտելու գործին, տե՛ս Кс, 1918, JW 70, ժձ, 1918, №85, 86, Մշ, 1918, № 261 և ԱՀ 7, 367 — 368, 370—377:

9 Զգուշության մասին «Հետ գրությունը» արձագանքն էր Անդրանիկի՝ հոկտեմբերի 22-ի նամակում հայտնած՝ դեպի Շուշի գնալու մտադրության (այդ մասին մանրամասները՝ Լ. Կարապետյան, էջ 229 —230)։

10 Խոսքը վերաբերում է Վանի՝ 1918 թ. մարտ ամսվա գաղթին։