Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/662

Այս էջը հաստատված է

Թարգմանություն

Մեծարգո Գևորգի Միխայլովիչ,

Այսօր իմացա., որ դաշնակիցների ներկայացուցիչները վրաց կառավարության համար հաշտության անընդունելի առաջարկ են արել։

Երկու կողմի համար էլ կործանարար այդ արտահայտությանը վերջ դնելու ծայրահեղ անհրաժեշտությունը ստիպում է ինձ խնդրելու Ձեզ շտապեցնել խորհրդակցության բանաձևի կիրառումը, որը մենք իշխան Նակաշիձեի հետ նախանցյալ օրը հանձնեցինք Ձեզ։

Վրաց ինտելիգենցիայի հետ կազմած երկու կողմի համար Էլ ընդունելի հաշտության նախագիծը պետք Է հաղորդել դաշնակիցների ներկայացուցիչներին գործի դնելու խնդրանքով։

Սպասում եմ Ձեր պատասխանին։

Ձեզ անկեղծ հարգող՝

Հովհ. Թումանյան

Խոսքը վերաբերում է դեկտեմբերի 18֊ին ընդունված որոշմանը (տե՛ս դեկտեմբերի 19֊ի դիմումը և ծանոթագրությունը)։

1919

299ա. ՆՈՅ ԺՈՐԴԱՆԻԱՅԻՆ

(Էջ 303)

Հունվարի 6

Ինքնագիրը չի պահպանվում, մեքենագիր պատճենը (1 Էջ) գտնվում Է ԹԹ, նն, № 21։ Թվագրված Է Թումանյանի ձեռքով։ Տպագրվում Է առաջին անգամ։

Թարգմանություն

Ողորմած տեր Նոյ Նիկոլաևիչ,

Ինչպես հաղորդել եմ Ձեզ գրավոր ու բանավոր, հայ֊վրացական ցավալի ընդհարումների բարդացման կապակցությամբ ժամանակավորապես դադարեցված Է իմ նախագահությամբ գործող Համաշխարհային պատերազմում հայերի կրած վնասները որոշող բյուրոյի գործունեությունը։

Այժմ, նկատի ունենալով սկսվող խաղաղությունը, ես որոշեցի վերականգնել հիշյալ բյուրոյի գործունեությունը և խնդրեի որ չլինեն Ձեր կողմից ստեղծված խոչրնդոտներ՝ ցավալի թյուրիմացություններից խուսափելու համար։

Ընդունեք իմ հարգանքի հավաստիքը։

և նվիրվածությունը։

Հայոց հայրենակցական միությունների միության կենտրոնական կոմիտեի նախագահ