Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/667

Այս էջը հաստատված է

 Ընդունեք, խնդրում եմ, և փոխանցեք բոլոր բարեկամներիս և ծանոթներիս իմ անկեղծ շնորհակալությունը ինձ սիրով Երևան հրավիրելու համար[1]։ Մեր խորհրդարանի նախագահին, իմ ընկեր Ավետիք Սահակյանին, ես արդեն խոստացել եմ Երևան ժամանել իմ գրական գործունեության 30-ամյակի առթիվ[2]։

Հովհաննես Թումանյան


306. «ՍԱՔԱՐԹՎԵԼՈ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(Էջ 307)

Մարտի 10

Ինքնագիրը չի պահպանվել։ Ժամանակը որոշվում Է ըստ տպագրության, ՀջԹ, 1919, № 46, մարտի 11։

307. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(Էջ 308)

Մարտի 20

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Գ. Էևոնյանի ֆ, № 1437: Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է ըստ Գ․ Լևոնյանի՝ 1919 թ. մարտի 20֊ի գրության, ուր նա առաջարկում Է կիրակի օրվա ժողովը (հավանաբար գրողների ընկերության) ժամը 11–ի փոխարեն 101/2ին հայտարարելու, որպեսզի չխանգարեն Արտիստական ընկերության դահլիճում ժամը 12-ին նշանակված Ղարաբաղի հարցին նվիրված «մեծ միտինգին»։

Տպագրվում Է առաջին անգամ։

  1. Տե՛ս նախորդ հեռագրի № 1 ծանոթագրությունը։
  2. Ըստ երևույթին, Թումանյանը նկատի ունի իր բանաստեղծությունների առաջին ժողովածուի տպագրության (Մոսկվա, 1890) 30֊ամյա տարելիցը, որը սակայն չի նշվել։ Այս խոստումից հետո նա Երևան ժամանել Է խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թ. մարտին, դաշնակցության կատարած հեղաշրջման կապակցությամբ (տե՛ս № 371 — 373 նամակները ծանոթագրություններով)։