Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/668

Այս էջը հաստատված է



308. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈԻԹՅԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ

Թիֆլիս– Մոսկվա

Մարտ, երրորդ տասնօրյակ

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել։ Բնագրի պատճենը գտնվում է ՊԿՊԱ, ֆ 276, ց 1, գ 15, թ 68։ Ամսվա մոտավոր օրը որոշվում է ըստ մարտի 30-ի ռադիոգրի և ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության միջոցով Թումանյանի ստացած պատասխանի, հայտնվում էր, որ ավելի քան վեց շաբաթ է, ինչ գրող Լիպարիտ Նազարյանը և բժիշկ Հակոբ Զավրիևը ազատված են. առաջարկում էր շտապ միջոցներ գտնել պատանդների փոխանակություն կատարելու համար, հայտնել փոխանակման տեղը և ժամանակը։ Հեռագրի տակ ստորագրված է՝ цекретарь ВЦИК. Аванецов: Նույն հեռագիրը տպագրվել է Հաշխ, 1919, №45։

Հ. Զավրիևը և Լ. Նազարյանը Մոսկվայում բանտարկվել էին Բաքվի 26 կոմիսարների սպանության և բոլշեիկների զանգվածային ձերբակալմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով, որը շուտով հերքվել է, և նրանք ազատվել են։

Տպագրվել է А. И. Микоян, Дорогой борьбы, М., 1971, էջ 303—304, նույնը հայերեն՝ Ա. Ի. Միկոյան, Պայքարի ուղիով, Ե., 1972, էջ 385—386։

Թարգմանություն

Հայ հասարակական գործիչներին հայտնի է դարձեի որ խորհրդային իշխանությունը պատրաստ է ազատել բժիշկ Զավրիևին և գրական գործիչ Նազարյանին, եթե անգլիական հրամանատարությունն ազատի Վարվառա Զափարիձեին և Շահումյանի երկու որդիներին։ Այդ առնչությամբ հայ հասարակական գործիչները գործի են դրել իրենց ամբողջ ազդեցությունը, որպեսզի Վարվառա Զափարիձեն և Շահումյանի որդիներն ազատվեն։ Տարբեր շրջանների վրա ազդելու միջոցով օրերս հաջողվեց նրանց փոխադրել տալ Բաքու և ազատել բանտից։ Թեև նրանք ազատվել են երաշխավորությամբ, բայց ապրում են միանգամայն ազատ։ Ուստի և հույս ունենք, որ խորհրդային իշխանությունն այժմ կազատի բժիշկ Զավրիևին և գրական գործիչ Նազարյանին։