Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/670

Այս էջը հաստատված է



311. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 310)

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում Է ՊԿՊԱ, ֆ 244, ո 1, գ 7, թ 54։ Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է ըստ հավանականության, «կարևոր գործերը», հավանաբար, կապվում են Քննիչ բյուրոյի (տե՛ս նախորդ նամակի № 1 ծանոթագրությունը) լուծարման հետ, որը տեղի էր ունեցել 1919֊ի ապրիլի 14֊ին. որոշումը կայացվել էր ՀՀՄՄ, Քննիչ բյուրոյի, վաճառականության ներկայացուցիչների, Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ, եվրոպական պատգամավորական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած խառը ժողովում։ Այդ ժողովի արձանագրությունը տե՛ս ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, գ 15, թ 20—21։

Տպագրվում Է առաջին անգամ։

312. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

(էջ 311)

Ապրիլի 29

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԹԹ, ՄԱ, № 1206։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Անդրանիկի՝ Թիֆլիս ժամանելու փաստով, ըստ մամուլի տվյալների և ժամանակակիցների հուշերի, Անդրանիկը Երևանից դուրս է եկել 1919 թ. ապրիլի 27-ին հատուկ գնացքով և Թիֆլիս հասել 28֊ին։ Զորավարի՝ Թիֆլիս հասնելու լուրն օրաթերթերը ստորագրել են ապրիլի 30֊ին, նույն օրը հայտնվել Է նաև Կարսը հայկական զորքերի կողմից գրավելու լուրը, որի մասին դստերը գրած բանաստեղծի այս նամակում որևէ ակնարկ չկա: Դա էլ ապացույց է, որ այս նամակը գրված է Անդրանիկի Թիֆլիս հասնելուց հետո և նախքան Կարսի գրավման մասին մամուլի հայտարարությունը՝ ապրիլի 29֊ին (տե՛ս Աշխ, Թիֆլիս, 1919, № 83)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Հովիկն է՝ Աշխեն Թումանյանի որդին։

2 Խոսքը վերաբերում է Նվարդի ամուսնությանը, որն այդ ժամանակ չի կայացել։

3 Համլիկ Թումանյանը աշխատում էր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում որպես դիվանատան վարիչ։

4 Մուշեղ Թումանյանը Երևանում զինվորական ծառայության մեջ էր, բայց հետո տեղափոխվում է Կարս, Թիֆլիսից փոխադրելով նաև կնոջն ու