Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/672

Այս էջը հաստատված է

Եվանգուլյանի երկրորդ անգամ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնը վարելու (առաջին անգամ նույն պաշտոնում եղել էր 1918 թ. մինչև՝ Ազգային խորհրդի Երևան տեղափոխվելը. երկրորդ անգամ՝ 1919թ. մարտից, մնալով այդ պաշտոնում մինչև 1920 թ. ապրիլը) և Սիրական Տիգրանյանի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար լինելու (1918-1919) փաստերով: Պաշտոնական այս նամակի գրության ժամանակը որոշելուն օգնում է նաև հասցեատիրոջ մասնակցությունը 1919թ. ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի ապրիլ ամսվա նիստերին, երբ քննարկվում էր Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները պաշտոնապես հաշվող բյուրոյի նյութական դժվարությունների հարցը (մանրամասները` ՊԿՊԱ, ֆ. 244, ց 1, գ 15, թ 20-21 կամ՝ ԹԹ, № 1094):

Տպագրվել է ՈւՀ 2, 435:

1 Ինքնագիրն այստեղ մեկ }}ջ պակաս Է։

2 Այստեղից սկսվում Է ինքնագրի 248 համարի տակ պահվող մասը։

3 Տե՛ս № 284 փաստաթուղթը և ծանոթագրությունը:

4 Թումանյանը Ղարաքիլիսա մեկնել է 1918-ի մարտի 25֊ին և մնացել մինչև հունիսի մոտ 23-ը (այդ մասին մանրամասները՝ Լ. Կարապետյան, 209—214)։

314. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(Էջ 316)

Մայիսի 4


Ինքնագիրը, (8 էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1205: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բանաստեղծի ծննդյան 50-ամյա հոբելյանի տոնակատարության հիշատակությամբ (հանդիսությունները սկսվելով փետրվարի 20-ից՝ շարունակվում Էին բավական երկար ժամանակ):

Տպագրվել է Եժ է , 439 — 441:

1 Աշխեն Թումանյանի որդին Է՝ Հովիկը (Հովհաննես)։

2 Նկատի ունի իր Համլիկ որդու թարգմանական արվեստի մեջ ունեցած հմտությունը։ Հայտնի են հատկապես վերջինիս Օմար Խայամից կատարած թարգմանությունները։ «Էսօրվան ճանապարհ» ասելով՝ բւսնտստեղծը նկատի ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանում որդու վարած դիվանատան վարիչի պաշտոնը։

3 Ավարտելով Պետերբոլրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, Մուշեղ Թումանյանը հետաքրքրվել Է նաև քիմիայով և կենսաբանությամբ։ Բանաստեղծը նկատի ունի այդ մասնագիտություններից