328. ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս— Կարս
(էջ 334)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Լ ԹԹ, ՄՄ, № 1246:
Աշխենի՝ Կարս տեղափոխվելուց հետո այնտեղ Էր ապրում նաև քույրը՝ Անուշը։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Այս նամակը Անուշի՝ հոկտեմբերի 5֊ի նամակի պատասխանն է (ԹԹ, Փբ, № 2863):
2 Եղբոր՝ Արտաշես Թումանյանի զոհվելը ռազմաճակատում (1916 թ՝. հունվար) բավական ժամանակ մորից թաքցրել էին։ Ինչպես երևում է նամակի այս տողերից, մայրը նոր էր իմացել որդու կորսյան մասին (մայրը վախճանվել Է 1936 թ.):
3. Արփիկը Ավ. Ահարոնյանի դուստրն Է, Բաբիկը (Բաբկեն)՝ որդին։
329. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս — Կարա
(էջ 335)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1205: Անթվակիր է. տարեթիվը որոշվում Է ըստ նույն օրը Անուշ Թումանյանին գրած նամակի և Կարսում գտնվելու փաստով, Աշխենի ամուսինը՝ Գևորգ (Գիգա) Խատիսյանը, որ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կառավարիչն էր, օգոստոսից տեղափոխվել էր Կարս որպես այդ շրջանի պետական գույքերի վարչության լիազոր (Աշխ, 1919, .V 249):
Տպագրվում է առաջին անգամ:
1 Այդ ժամանակ Կարսում էր նաև Մուշեղը ընտանիքով (տե՛ս № 312 նամակի № 4 ծանոթագրությունը):