Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/681

Այս էջը հաստատված է



330. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

(էջ 337)

Հոկտեմբերի 29

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1244:

Տպագրվում է առաջին անգամ։

1 Խոսքը վերաբերում է № 329 նամակում Համլիկի՝ ծանրոց ուղարկելու մասին արված կատակին։

331. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԺՈՐԴԱՆԻԱՅԻՆ

332. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵԳԵՉԿՈՐՈԻՆ

333. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌԱՄԻՇՎԻԼՈԻՆ

Թիֆլիս

(էջ 338)

նոյեմբերի 29

Ինքնագրերը չեն պահպանվել, գրության օրը որոշվում է ըստ ռուսերեն տպագրության՝ (2, 1919, № 83, նոյեմբերի 23։ Պայմանագրի (դաշնագրի) հաստատումը տեղի է ունեցել Երևանում Հայաստանի խորհրդարանի նոյեմբերի 11֊ի նիստում, երբ հայտարարվել է, թե ըստ բանակցությունների համար Վրաստան մեկնած ներկայացուցիչներից ստացված պաշտոնական տեղեկության, կնքված է դաշնագիր՝ Հայաաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ. առաքվող ապրանքները առանց մաքսի ճանապարհելու մասին։ Հայտնվում է նաև, որ նոր պայմանագրի համաձայն, այսուհետև երկու երկրների վիճահարույց խնդիրները պետք է լուծվեն փոխադարձ համաձայնությամբ, և միայն համաձայնությունը չկայանալու դեպքում դիմել միջնորդ դատարանի (ՀջԵ, 1919, № 45, նոյեմբերի 14):

Թարգմանությունը հրապարակվել է խմբագրության հետևյալ հայտարարությամբ. «Հայ֊վրացական պայմանագրի հաստատման առիթով Հայ հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նախագահ՝ մեր անվանի բանաստեղծ Հովհ. Թումանյանը դիմել է վրաց կառավարության անդամներին հետևյալ նամակներով»։