Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/689

Այս էջը հաստատված է

 Տպագրվում է առաջին անգամ։

Թարգմանություն

Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Օհանջանյանին

Հայ գրողների ընկերությունը, Հայրենակցությունների միությունը և անձամբ ես խորապես հուզված ենր Ազատ Հայաստանի երկրորդ տարելիցի առթիվ։ Թող տառապյալ ժողովրդի հզոր ոգին հենարան դառնա մեր կառավարությանը հանուն դարերից ժառանգած սրբազան պայքարի հաղթական ավարտի, հանուն հայրենիքում նոր պայծառ ժամանակների Փրկարար կարգախոսների իրագործման։ Թող օրհնյալ լինեն բոլոր նրանք, ովքեր կրում են իրենց գործի վսեմությունն ու սրբությունը և ովքեր նվիրված են այդ գործին իրենց ողջ էությամբ։

Հովհաննես Թումանյան

345. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(Էջ 349)

Մայիսի 27

Ինքնագիրը պահպանվում է ԹԹ, ՆՆ. թղթ. №30:

Տպագրվում Է առաջին անգամ։

346. ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻՆ

Թիֆլիս–Երևան

(Էջ 349)

Մայիսի 29

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԴԱֆ № 49:

Տպագրվել Է ՊԲՀ, 1984, № 1, էջ 174—175։

1 Հիվանդության մասին լուրը հետևյալն Է. «Մեր բանաստեղծ Հովհ. Թումանյանը, որ վերջերս հիվանդացել Էր սրտի հիվանդությամբ, այժմ ապաքինվել Է, բայց տանից դուրս չի գալիս։ Բժիշկները խորհուրդ են տալիս նրան լուրջ վերաբերվելու հիվանդությանը» (Նաշխ, 1920, № 39, մայիսի 22, նաև՝ ժող, 1920, № 85, մայիսի 26, 0, 1920, № 113, 22 մայիսի):

2 Բանաստեղծի այդ ցանկությունը չի կատարվել:

3 Նկատի ունի, որ այդ միջոցին թուրքերը առաջ էին շարժվում Օլթիի ուղղությամբ, շուտով հայկական զորամասերը գրավեցին Օլթիի շրջանը (Նաշխ., 1920, № 33, մայիսի 14, № 65, հունիսի 25)։

4 Տե՛ս № 335 նամակի №3 ծանոթագրությունը: