Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/692

Այս էջը հաստատված է

352. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 355)

Սեպտեմբերի 25

Ինքնագիրը (8 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1209:

Տպագրվում Է առաջին անգամ:

1 Այդ նամակն անհայտ Է։

2 Խոոսքը վերաբերում Է Աշխենի և ամուսնու՝ Գևորգ Խատիսյանի փոխհարաբերությանը, որն ի վերջո հանգեցրել Է բաժանության։

3 Անուշը սովորել Է Թիֆլիսի Գայանյան միջնակարգ դպրոցում, բայց չի ավարտել։

4 Լևոն Իվանովիչը Ալ. և Գ. Խատիսյանների եղբայրն էր (մասնագիտությամբ ինժեներ)։ Հեռագրելու մտադրության պատճառը Լ. Խատիսյանի սպանության լուրն Էր, որը շուտով հերքվում Է (այդ մասին տե՛ս նաև հաջորդ նամակը), պարզվում Է, որ նա Օլթիի շրջանի կռիվներում վիրավորվելով, գերի Էր ընկել թշնամուն (Աշխ, 1920, № 135):

353. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(էջ 357)

Սեպտեմբերի 30

Ինքնագիրը (12 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1210:

Տպագրվել Է ԳԹ, 1979, № 7:

1 Խոսքը վերաբերում է 1920 թ. սեպտեմբերի 24-ին Օլթիի և Բարդուղի շրջաններում թուրքերի նոր հարձակմանը Կարաբեքիրի գլխավորությամբ։ Մարտերը սկսվել էին ամբողջ ճակատով, և վտանգի տակ Էր Կարսը (գրավվեց հոկտեմբերի 30֊ին): Սեպտեմբերի 28֊ին հարձակվել էին Սարիղամիշի վրա, իսկ մեկ օր հետո սկսվել Է հայկական զորքերի նահանջը (Հջ, 1920, № 212, սեպտեմբերի 30)։

2 Թումանյանը չի մեկնել ռազմաճակատ, ըստ երևույթին, նահանջի մասին վերոհիշյալ լուրերը հավաստիորեն իմանալու պատճառով։

3 Վարյան՝ Վարվառա Խանդամիրյան — Մանանդյանն Է, տ. Շահմուրադյանը նրա բարեկամուհին։

4 Տիգրանը հավանաբար բժիշկ Թադևոսյանն Է:

5 Նկատի ունի նախորդ նամակը։

6 Տե՛ս նախորդ նամակի №4 ծանոթագրությունը։