Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/697

Այս էջը հաստատված է



364. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԿՈՄԻՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 368)

Դեկտեմբերի 18

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 361: Նույն տեղում Է գտնվում նաև նամակի սևագրությունը լեզվաոճական տարբերություններով: Բնագրի վերևի ձախ անկյունում հասցեատիրոջ՝ Հեղկոմի նախագահ Ս. Կասյանի մակագրությունն Է՝ ուղղված խմբագրությանը։

Տպագրվել է ԵԺ V, 453 — 454:

365. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԿՈՄԻՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 370)

Դեկտեմբերի 24

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ՊԿՊԱ, ֆ 122, ց 1, գ 679, թ 43:

Նամակր գրված Է Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին։ Ինչպես երևում Է ինքնագրի երկրորդ Էջի մակագրությունից, այնուհետև, 1921 թ. հունվարի 15 թվագրությամբ, հասցեագրվել Է ՀՍԽՀ լուսժողկոմատի գեղարվեստական կոմիտեին։ Առաջին Էջի վրա արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենցի հետևյալ մակագրությունն Է «1921, 18֊ը հունվարի» թվագրությամբ. «Պատասխանել, որ խորհրդային իշխանությունը նպաստներ չի բաշխում, այլ պետականացնում է այն բոլոր մտավոր աշխատավորներին, որոնք ապրում, աշխատում են Խորհրդային Հանրապետության սահմաններում խորհրդային իշխանության համար»։

Գրության սևագրությունը (1 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 362 (սևագրի և ինքնագրի մեջ տարբերություն չկա)։

Տպագրվել Է ԵԺ V, 454։

1921 թ. հունվարի 25֊ին Ե. Չարենցի և Համլիկ Թումանյանի ստորագրությամբ (գեղարվեստական կոմիտեի դիվանապետ, իսկ այստեղ քարտուղարի փոխարեն) գրվում Է Հեղկոմին բանաստեղծի ուղարկած գրության հետևյալ պատասխանը ՀՍԽՀ լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի կարգադրությամբ:

Հայ գրողների ընկերության պ. նախագահին

Լուսժողկոմի կարգադրությամբ հայտնում եմ ի պատասխան Ձեր՝ 1920 թ. դեկտեմբերի 24֊ի գրության, որ լուսավորության ժողովրդական