Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/701

Այս էջը հաստատված է



369. ԳԵՎՈՐԳ ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ

Երևան — Ելենովկա

(էջ 376)

Մարտի 25 , 26

Ինքնագիրը ժամանակին գտնվել է Ս. Վրացյանի մոտ («Հայրենիք», 1923 № 10, էջ 76), մեքենագիր պատճենը՝ ԹԹ։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Օրշոնիկիձեին հղված հեռագրով, № 370 նամակով (տե՛ս վերջինի № 2 ծանոթագրությունը)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Նկատի ունի մարտի 25-ի հեռագիրը։

2 Տե՛ս № 370 նամակի № 3 ծանոթագրությունը։

370. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Երևան — էջմիածին

(էջ 378)

Մարտի 25, 26

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. № 59։ Անթվակիր է ժամանակը որոշվում է ըստ Օրձոնիկիձեին հղած հեռագրի։

Նամակի վերջում Աշխենի ձեռքով գրված է՝ «Սիրելի սրբազան, սիրով և շնորհակալությամբ ընդունեցի Ձեր ուղարկածը, սպասում ենք Ձեզ: Աշխեն»

Տպագրվում Է առաջին անդամ։

1 Հասցեատիրոջ նամակն անհայտ է։

2 Խոսքը վերաբերում է Գ. Աթարբեկյանին գրած նամակին, որը, ինչպես վկայում Է Ս. Վրացյանը, հասցեատիրոջը չի հասել՝ Երևան ֊ Ելենովկա ճանապարհին տիրող պատերազմական դրության պատճառով («Հայրենիք» ամսագիր, 1923, № 10, Էջ 76)։

3 Նկատի ունի «Իմ Երևան գալու առիթով…» բառերով սկսվող անվերնագիր, անավարտ հոդվածը, որ սկսել Է գրել թերևս մարտի 25֊ին կամ 26֊ին, շարունակել, ինչպես երեում Է հոդվածի բովանդակությունից, փետրվարյան հեղաշրշման ապրիլի 2-ի պարտությունից հետո։ Հոդվածը, ըստ երևույթին, նախապես որոշված Էր ուղարկել Օրշոնիկիձեին։ Կարճ