Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/702

Այս էջը հաստատված է

 հեռագրից հետո Թումանյանը նպատակ է ունեցեք գրել նաև «մանրամասն զեկուցում» (ինչպես նշում է Աթարբեկյանին գրած նամակում), բայց անավարտ է մնացել ապրիլի 2֊ին իրադրության անակնկալ փոփոխության պատճառով (այդ հոդված֊զեկուցումը առաջին անգամ առաջաբանով և մանրամասն ծանոթագրություններով հրապարակել է էդ. Ջրբաշյանը ՊԲՀ, 1988, № 2, էջ 201—211, այնուհետև տպագրվել է ԱՀ 7, էջ 509 — 518, 677—679):

371. ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Երևան-Թիֆլիս

(էջ 378)

Ապրիլի 8

Ինքնագիրը (10 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 320:

Տպագրվել է ԵԺ V, 456—458, կրճատումներով, որոնք վերականգնված են:

1 Վերջին~այժմ: Տպագրվում է առաջին անգամ։

2 Գնդապետ Նիկիտա Ջաղևթյանը փետրվարյան հեղափոխման մասնակիցներից էր, քաղաքացիական կռիվների միջոցին Ախտալի այժմ՝ Հրազդան) ճակատի ձախ թևի հրամանատարը:

3 Ես ուզում էի~րի գնդակի… Տպագրվում է առաջին անգամ։

4 Համլիկ Թումանյանը Հայաստանի Հանրապետության ժամանակ (1918— 1920 թթ.) վարում էր խորհրդարանի դիվանապետի պաշտոնը նույն պարտականությունը կատարել է խորհրդայնացումից հետո (լուսժողկոմատում) և հեղաշրջման օրերին։ Ապրիլի 2֊ի պարտությունից հետո կառավարության անդամների հետ Պարսկաստանով անցել է արտասահման, բայց Հայաստանի հեղկոմ ի համաներման դեկրետից հետո (Թիֆլիսում հրապարակվեց ապրիլի 26-ին. տե՛ս № 373 նամակի №4 ծանոթագրությունը) շուտով վերադարձել։ 1921 թ, հոկտեմբերին մեկնել է Վենետիկ, ապա Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում, Թիֆլիս տեղափոխվել է հոր մահից հետո։ 1937 թ. բանտարկվել է և գնդակահարվել:

372. ԳՐԻԳՈՐ ՍԱՂՅԱՆԻՆ

Երեան— Թիֆլիս

(էջ 381)

Ապրիլի 8

Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 316։

Առաջին անգամ տպագրվել է Գթ, 1940, № 18, այնուհետև կրճատումներով՝ ԵԺ VI, 432—433, որոնք վերականգնված են։