Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/703

Այս էջը հաստատված է

 1 Մերոնց ~ փախել են։ Տպագրվում է առաջին անգամ։

2 Հասցեատիրոջ եղբայրը՝ Սուրեն Սաղյանը, ընտանիքով տեղափոխվել էր Պարսկաստան։ Ներման օրենքից հետո կրկին վերադարձել են Երևան մշտական բնակության։

3 Օրշոնիկիձեի Երևան գալու մասին տե՛ս ԹԺՀ, էջ 650։

4 Նկատի ունի Օրշոնիկիձեին հղած հեռագիրը (հայտնի է միայն մեկը՝ № 368), Աթարբեկյանին գրած նամակը (№ 369)։

5 Սոլոլակը Թիֆլիսի հայտնի թաղամասերից էր, որտեղ բնակվում էին ունևոր մարդիկ։

6 Շատ երեխաներին։ Տպագրվում է առաջին անգամ։

7 Սառան Գ. Սաղյանի կինն է, Աննան (Յուզբաշյան)՝ նրա քույրը։

373. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Երևան–Թիֆլիս

(էջ 382)

Ապրիլի 13

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 321։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, հատկապես առաջին տողով, ըստ որի Երևան գալու համար Թումանյանը Թիֆլիսից մեկնել է մարտի 13֊ին։

Տպագրվել է Գթ, 1940, № 18, այնուհետև՝ Եժ VI, 433 — 434:

1 Երևանից մեկնել է ապրիլի 18֊ին ավտոմեքենայով, Դիլիջանով հասել է Ղարաքիլիսա (Վանաձոր)։ Թիֆլիս ժամանել է գնացքով (տե՛ս ԹԺՀ, Աշխեն Թումանյանի հուշերը)։

2 Խոսքը վերաբերում է «Հայրենիքի փրկության կոմիտեի» ղեկավարությանը և դաշնակցության այլ գործիչների։

3 Տե՛ս № 372 նամակի № 2 ծանոթագրությունը։

4 Հայաստանի հեղկոմի դեկրետը համաներման մասին հաստատվել է ապրիլի 24-ին. ստորագրել են զինվորահեզափոխական կոմիտեի նախագահ Ա. Կասյանը և անդամ֊քարտուղար Ա. Մռավյանը։ Ըստ այդ դեկրետի, ներում էր շնորհվում հեղաշրջման բոլոր մեղավորներին, Խորհրդային Հայաստանի դեմ կռվողներին, ազատվում էին նախկինում բանտարկվածները և աքսորվածները (ԿԱ, 1921, № 46): Դեկրետի հրապարակումից հետո փախածների մեծ մասը վերադարձել է հայրենիք։ Հետագայում դեկրետի խոստումներր ի չիք դարձան. հետապնդվեցին, հարածվեցին ոչ միայն հեղաշրջման մասնակիցները, այլև բոլորովին անմեղ մարդիկ։