Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/704

Այս էջը հաստատված է

5 Տե՛ս № 373 նամակը և № 3 ծանոթագրությունը։

6 Խոսքը վերաբերում է դստեր և ամուսնու փոխհարաբերություններին, որ հանգել է ամուսնալուծության:

7 Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը նույնպես խռվության պարտությունից հետո Զանգեզուրի վրայով անցել էին Պարսկաստան։

374. ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 384

)

Հունիսի 20

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ։ Տարեթիվը որոշվում է բովանդակությամբ՝ Զանգեզուրի դեպքերի հիշատակությամբ։ Սա այն նամակն է, որը մնալով Թիֆլիսում՝ հասցեատիրոջը չի հասել (տե՛ս № 376 նամակը)։

Առաջին անգամ տպագրվել է, Գթ, 1979. № 7։

1 Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920 թ. դեկտեմբերի 25-ին Զանգեզուրում հռչակվում է։ «Ինքնավար Սյունիքը կառավարությունը» 1921 թ. ապրիլի 26-ին վերանվանվելով «Լեռնահայասաանի կառավարություն» Նժդեհի գլխավորությամբ։ Փետրվարյան հեղաշրջման պարտությունից հետո առաջնահերթ խնդիր էր Զանգեգեզուրը Խորհրդային Հայաստանին միացնելը. հունիսի 13֊ին Հեղկոմը հատուկ պատվիրակություն է ուղարկել Դարալագյազ Ա.Կարինյանի և Վ. Մելնիկովի մասնակցությամբ՝ դաշնակցականների հետ խաղաղ բանկցություններով հակամարտությունը ավարտելու նպատակով, խոստացել համաներում, քաղաքական կազմակերպությունների և մամուլի ազատություն։ Սակայն, բանակցությունները չավարտված, հունիսի 15—ին հարձակումներ են սկսվում Դարալագյազի վրա, և քաղաքացիական կռիվները շարունակվում են մինչև հուլիսի 13—ը և վերջանում խռովարարների պարտությամբ։

2 1921 թ. հունիսին նախատեսվել Էր Վրաստանի լուսժողկոմատին կից ստեղծել գրական ընկերություն (Лито—литературнос обшество), որը ունենալու էր նաև հայկական բաժանմունք (սեկցիա)։ Պահպանվում է բաժանմունքի նախագիծը։ Բաժանմունքը զբաղվելու էր հայ, հարևան և արտասահմանյան ժողովուրդների գրականության և արվեստի, ստեղծագործության հոգեբանության ու հարակից հարցերի ուսումնասիրությամբ։ Պետք է կազմակերպվեին զեկուցումներ, ընթերցումներ, գրական դասընթացներ, երեկույթներ, հրատարակչական գործ։

Նախատեսված էր լսել Դ. Դեմիրճյանի (Թումանյան. Իսահակյան. Տերյան, Չարենց, հայ քննադատության քննադատություն), Գ. Լևոնյանի. Տ. Հախումյանի Երվանդ Քոչարյանի, Հովհ. Պողոսյանի և ուրիշների