Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/707

Այս էջը հաստատված է

 Վրացին արդեն պոետ է, իսկ վրացական պոետը՝ կրկնակի պոետ։ Ամբողջ հոգով ցանկանում եմ, որ ողջ լիներ միշտ երգելու Վրաստանի երջանկությունն ու նրա լուսավոր օրերը։

Ընկերական բւսրևներով՝

Հովհ. Թումանյան

378. ԱՐԵԳ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս–Երևան

(էջ 389)

Հուլիսի 29

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1251:

Տպագրվել է Եժ VI, 435 — 436 կրճատումներով, որոնք վերականգնվում են:

1 Առաջին հրատարակության մեջ՝ պատահել. սխալ վերծանում է:

2 Թումանյանի եղբայրն է։

3 Հետզհետե ~ հայրենիքում: Տպագրվում է առաջին անգամ:

4 էսօր էլ ~ Գրիշայի։ Տպագրվում է առաջին անգամ։

5 Խոսքը վերաբերում է հույն թուրքական պատերազմին, որի գործողությունները, շնորհիվ Անգլիայի միջամտության, այդ օրերին ընթրում էին հօգուտ հույների։ Նրանց հաջողվել է նույնիսկ մոտենալ Անկարային, բայց հետագայում (հոկտեմբերին) ուժեղ ճակատամարտից հետո թուրքերին հաջողվում է վերագրավել թողած տարածքները։

Ի դեպ, նամակի աոաջին հրատարակության մեջ այս տողերին վերաբերող № 2 ծանոթագրությունը սխալ է մեկնաբանված. 1921 թ. հուլիսի 29-ին գրած Թումանյանի խոսքը որևէ կերպ չի առնչվում 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի դաշնագրին (Եժ VI, 493)։

379. ԱՇԽԻՆ ԹՈԻՄԱՆՏԱՆԻՆ

Թիֆլիս — Ձաղվեր

(էջ 990)

Հուլիսի 30

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, №1215:

Տպագրվում է առաջին անգամ։

1 Խոսքը վերաբերում Է Աշխեն Թումանյանի և Գևորգ Խատիսյանի ամուսնական փոխհարաբերությանը, որն ի վերջո ավարտվել Է բաժանությամբ։