Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/709

Այս էջը հաստատված է

382. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Երևան-Թիֆլիս

(էջ 394)

Սեպտեմբերի 19

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, № 876: Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, 1921 թ. սեպտեմբերին Երևանում ՀՕԿ-ի սկզբնավորման փաստով։

Տպագրվել է ՈԻՀ 1, 386—387:

1 Թիֆլիսից Երևան մեկնող պատգամավորական այդ խմբի մեջ, բացի Թումանյանից, եղել են Լեոն, Արամայիս Երզնկյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սարգիս Խանոյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նվարդ Թումանյանը (մանրամասնությունները՝ ԹԺՀ, Լեոյի և Արա. Կարինյանի հուշերը, էջ 100—105, 796)։ Խումբը Թիֆլիսից դուրս է եկել սեպտեմբերի 5-ին նույն ամսի 13-ին ՀՕԿ-ի հիմնադիր ժողովին մասնակցելու համար։

2 Երևանաբնակ, նորբայազետցի մեծահարուստ Վ. Աֆրիկյանի այգին գտնվում էր Երևանի հին բերդի դիմաց, Հրազդան գետի ափին:

3 Հիմնադրման արարողությունը տևել է հինգ օր (սեպտ. 13—18)։ Ընտրվել է ինը հոգուց բաղկացած նախագահություն Թումանյանի գլխավորությամբ (անդամներն էին՝ Ե. Թաղիանոսյան, Ար. Երզնկյան, Գր. Վարդանյան, Լեո)։ Կենտրոնական վարչության նախագահ է ընտրվել Ար. Երզնկյանը (այդ ժամանակ՝ Հայաստանի հողժողկոմ)։

4 Թումանյանը Դսեղ չի այցելում, չնայած Աք. Մյասնիկյանը խոստացել էր տրամադրել գնացքի հատուկ վագոն, որ պետք է սպասեր Քոլա֊գերան կայարանում մինչև նրա վերադարձը։

5 Բանաստեղծին արտասահման ուղարկելու աոաջարկը կապված էր ՀՕԿ-ի գործունեությանը, Հայաստանի տառապյալ ժողովրդին շուտափույթ օգնություն հասցնելու նպատակով։ Թե ինչպես է նա չուզենալով, այնուամենայնիվ, տվել Կ. Պոլիս մեկնելու համաձայնությունը, վկայում է Լեոն (ԹԺՀ, 104 — 105):

6 Գիզան~ տեսնենք: Տպագրվում է առաջին անգամ։

7 Հիշատակված Պողոսը Մակինցյանն է՝ այդ ժամանակ ներքին գործերի ժողկոմ։ Ինչ վերաբերում է «Գիգան ծածկված է» խոսքերին, պետք է ենթադրել, որ նա թաքնվել էր, վախենալով բանտարկությունից Հայաստանի Հանրապետության օրոք իր վարած պաշտոնների համար (1918— 1919 թթ. խորհրդարանի գործերի կառավարիչ, 1919—1920՝ Կարսի շրջանի պետական գույքերի վարչության լիազոր)։

8 Սուրենը բժիշկ Սաղյանի եղբայրն է (տե՛ս № 372 նամակի № 2 ծանոթագրությունը)։