Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/710

Այս էջը հաստատված է

383. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Թիֆլիս–Վենետիկ

(էջ 395)

Հոկտեմբերի 4

Ինքնագիրը (10 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 334: Տպագրվել է Եժ V, 459—460:

1 1921 թ. հուլիսի 1-ին Վենետիկից ուղարկած նամակն է (Ավետիք Իսահակյան, Երկերի ժողովածու, հ. VI, Երևան, 1979, Էջ 180—181):

2 Այդ արտոնությունների մասին Հայարտանը զեկուցել է Հայաստանի լուսավորության ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանը 1921 թ. օգոստոսի 31֊ին (մանրամասնությունները՝ ԿԱ, 1921, № 150, սեպտեմբերի 2)։

3 Ի պատասխան այդ նամակի, Կ. Պոլսում գտնվող Հայաստանի ներկայացուցչին ուղարկվել Է հետևյալ հեռագիրը «ՀՍԽՀ կառավարությունը Ավ. Իսահակյանից ստացած նամակին, որով վերջինս դիմում Է արել ցանկանալով գալ Հայաստան գրականությամբ պարապելու, իմ միջոցով հայտնում Է, որ Ավ. Իսահակյանը ազատ կերպով կարող Է գալ Հայաստան և պարապել իր գրական գործերով։ Նրան պետության կողմից կտրվեն ապրելու բոլոր հնարավոր պայմանները։ Խնդրում եմ այս մասին հաղորդել բանաստեղծին։

ՀՍԽՀ լիազոր ներկայացուցիչ Վրաստանում՝ Սորխաթյան» (ԿԱ, 1921, № 203, նոյեմբերի 4):

4 Կ. Պոլիս մեկնել Է հոկտեմբերի 25֊ին կամ 26-ին Բաթումից «Գառնառո» շոգենավով. Տեղ է հասել հոկտեմբերի 30֊ին, հյուրընկալվել «Թոքաթլյան» հայտնի հյուրանոցում, Թիֆլիս վերադարձել է դեկտեմբերի 22-ին։ Կ. Պոլսում բանաստեղծի ծավալած գործունեության մասին հանգամանորեն գրել է գրականագետ Աս. Ասատրյանը «Թումանյանի արտասահմանյան ուղևորությունը» հոդվածում (ՈԻՀ 1, 255—286):

5 Տե՛ս № 371 նամակի № 4 ծանոթագրությունը։

6 Չուչիկը (Վիգեն) Իսահակյանի որդին Է, Սոֆիկը՝ կինը,

384. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Փարիզ

(էջ 397)

Հոկտեմբերի 6

Ինքնագիրը (10 Էջ) պահպանվում Է ԳԱԹ. Չոպանյանի ֆ, № 2658:

Տպագրվել է ՈԻՀ 1, 387:

1 Այդ նամակն անհայտ է: