Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/713

Այս էջը հաստատված է

 Թումանյանի նամակը առաջին անգամ տպագրվել է 1931 թ. Գ. Լեռնյանի խմբագրությամբ հրատարակված Սայաթ֊Նովայի հայերեն խաղերի լիակատար ժողովածուի ներածական բաժնում, էջ 45, այնուհետև ՈԻՀ 1, 387:

389. ԱՐԵԳ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

(էջ 401)

Հոկտեմբերի 19

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1252: Անթվակիր է (ինքնագրի վրա այլ ձեռագրով գրված է 1921). թվագրությունը ճշտվում է բովանդակությամբ, Թումանյանի՝ Պոլիս մեկնելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 462 կրճատումներով, որոնք վերականգնվում են.

1 Կ. Պոլիս մեկնել է հոկտեմբերի վերջերին։

2 Նարիմանին ~ ղրկեն։ Տպագրվում է առաջին անգամ։

3 Այդ առիթով է գրված շնորհակալական նամակը Դ. Կանդելակիին, որ տպագրվել է հոկտեմբերի 30֊ին՝ ԿԱ, 1921, № 199 (տե՛ս № 391 նամակը)։

4 Աշոտինն—Հովհաննիսյանն է, այդ ժամանակ Հայաստանի լուսժողկոմը։

5 1921 թ. հոկտեմբերի կեսերին Թիֆլիսում ընտրվել է «Մանկական շաբաթ» կազմակերպող հատուկ կոմիտե, որի նպատակն էր հանգանակության միջոցով օգնել կարիքավոր երեխաներին և որբանոցներին։ Հավաքվում էր ոչ միայն դրամ, այլ դասագրքեր, գրենական պիտույքներ, գրքեր ընթերցանության համար, կենցաղային իրեր, հագուստ, մահճակալներ մթերք և այլն (ԿԱ, 1921, № 193, 194, հոկտեմբերի 23, 25):

6 Տանրցիք ~տիկնոջը: Տպագրվում է առաջին անգամ։

390. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 402)

Հոկտեմբերի 21

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Գ. Լևոնյանի ֆ, № 1439։ Անթվակիր է. թվագրությունը որոշվում է Փիլ. Վարդազարյանի երկտողի (անթվակիր) բովանդակությամբ (տե՛ս ստորև)։

Տպագրվել է ԵԺ V, 464։

1 Գ. Լևոնյանը Հայարտան վարչության անդամ էր։ Թումանյանի