Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/715

Այս էջը հաստատված է

393. ԶԱՎԵՆ ՏԵՐ֊ԵՂՅԱՆԻՆ

Կ. Պոլիս

(էջ 405)

Նոյեմբերի 17

Ինքնագիրը պահպանվում Է Ստամբուլի հայոց պատրիարքարանի դիվանատանը, № 3175:

Առաջին անգամ հրապարակել Է Դ. Բամբուքչյանը, «Շողակաթ» տարեգիրք, 1970 թ., Էջ 46 (նույն տեղում տպագրվել Է նաև երկտողի ֆաքսիմիլեն, էջ 45, որտեղից և արտատպվում Է)։

394. ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Կ. Պոլիս– Թիֆլիս

(Էջ 405)

Դեկտեմբերի 2

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԹԹ, № 877։ Բնագրում ամիսը՝ XI, հեղինակային վրիպում Է. բովանդակությունից պարզորոշ Է, որ նամակը գրված Է ոչ թե տեղ հասնելուց երեք օր հետո, այլ բավական ժամանակ անց (ավելի քան մեկ ամիս)։

Տպագրվել Է ԵԺ V, 464— 465 մասնակի կրճատումներով, որոնք վերականգնվում են։

1 Իմ ջանիկ-մանիկներս—տպագրվում Է առաջին անգամ:

2 Կ. Պոլսում ընտանիքից ստացված որևԷ նամակ թանգարանային ֆոնդերում չի պահպանվել։

3 Խոսքը վերաբերում է «Բանաստեղծությունների» 1922 թ. Կ. Պոլսի հրատարակությանը։

Գրքի հեղինակի և հրատարակիչ Հայկ Պերպերյանի միջև դեկտեմբերի 3֊ին կնքված պայմանագիրը հայ ազգային պատվիրակության կողմից հաստատել է Լևոն Բաշալյանր (ՆՆ, թղթ. № 41 )։ Այդ ժողովածուի հետ կապված այլ մանրամասներ տե՛ս Ն. Թումանյան, 261 )։

4 Լևուսի~ մնաց: Տպագրվում է առաջին անգամ։ Լևուսը (Լևոն) Արիստակես (Ռուստեմ) Զարգարյանի որդին է:

5 1921 թ. դեկտեմբերի 1-ին բանաստեղծը մասնակցում էր ՀՕՄ-ի և ՀՕԿ֊ի արտասահմանյան հայությանը հղված համատեղ կոչ֊դիմումի ըստեղծմանը, որ ավարտվել և ստորագրվել է նույն օրը (ՈԻՀ 1, 266):