Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/716

Այս էջը հաստատված է

 6 Բժ. Գր. Սաղյանն է։

7 Տե՛ս № 395 նամակի № 5 ծանոթագրությունը։

395. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Կ. Պոլիս–Վենետիկ

(էջ 407)

Դեկտեմբերի 9

Ինքնագիրը (12 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 335:

Տպագրվել է ՈԻՀ 1, 389 — 391:

1 Իսահակյանին Նվարդ Թումանյանի գրած նամակն անհայտ է։

2 Իսահակյանի՝ նոյեմբերի 8֊ի նամակն է (Ա. Իսահակյան, Երկերի ժողովածու, հ VI, էջ 183)։

3 № 383 նամակն է:

4 Տե՛ս № 383 նամակի № 2 և № 384 նամակի № 6 ծանոթագրությունները։

5 Թումանյանը Ա. Կարինյանին հանդիպել էր Պոլսում։ Խորհրդային Հայաստանի կառավարության հանձնարարությամբ նա այնուհետև մեկնելու էր Ամերիկա։ Վերջին անգամ նրանք հանդիպել են Բաթումում Թումանյանի Պոլսից վերադառնալիս (մանրամասնությունները՝ ԹԺՀ, Ա. Կարինյանի հուշերը՝ 808—809)։

6 Այս տողերը պատասխան են Իսահակյանի վերը նշված նամակի այն դժգոհության, թե ինքը նյութական օգնություն չի ստացել ինչպես Հայաստանի Հանրապետության օրոք, այնպես էլ Թումանյանի նախագահությամբ գործող գրողների ընկերության կողմից։

7 Խոսքը վերաբերում է Նիկոլ Աղբալյանին, որը կրթության և արվեստի նախարար էր 1919—1920 թթ.։ Այդ տարիներին մշակութային կարիքավոր գործիչներին օգնելու համար Թումանյանը բացի Աղբալյանից դիմել է նաև Հայաստանի վարչապետին (տե՛ս № 320, 321 նամակները)։

8 Տե՛ս № 347 պաշտոնական դրությունը։

9 Հավանաբար, «Հովնան Մեծատուն» պիեսն է։

10 «Ուստա Կարոն» անավարտ լինելու պատճառով կառավարությանը չի հանձնվել, ուստի և վերցնելու և վճարելու խնդիր չի առաջացել:

11 Լեոյի «Հայոց պատմության» միայն Ա հատորը լույս էր տեսել 1917 թ., Բ և Գ հատորները հրատարակվեցին հետմահու։

12 (Ինձ իրենք ~ ասում է 30)—տպագրվում է առաջին անգամ։

13 Սոֆիկը Իսահակյանի կինն է, Չուչիկը (Վիգեն)՝ որդին:

14 Բանաստեղծը Թիֆլիս հասել է 1921-ի դեկտեմբերի 22-ին ծանր հիվանդ, ուստի և Երևան չի մեկնել։ Այստեղ նա պետք է հաշվետվություն ներկայացներ ՀՕԿ֊ի գծով Պոլսում վարած բանակցությունների մասին: