Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/718

Այս էջը հաստատված է

398. ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐՅԱՆԻՆ

Թիֆլիս–Կ. Պոլիս

(էջ 411)

Ինքնագիրը (սևագիր, 2 էջ) պահպանվում է ԹԹ, № 674։ Հասցեատիրոջ ազգանունը (Պ. <էրպերյան> ) որոշվում է ըստ Կ. Պոլսում բանաստեղծի և հրատարակիչ Հայկ Պերպերյանի միջև կնքված պայմանագրի։ Անթվակիր է, մոտավոր ժամանակը որոշվում է «Անուշը» և «Թմկաբերդի առումը» 1921թ. առանձին գրքով լույս տեսնելու փաստով («ժամանակակից մատենաշար», թիվ 36, տպագրիչ-հրատարակիչ Վաղինակ Ս. Բյուրատ. հրատարակվել է, ինչպես պարզ երևում է սույն նամակից, առանց Թումանյանի գիտության)։ Ինչ վերաբերում է «Լուսաբերին», ապա 1922 թ. ամռանը լույս է տեսել դասագրքի Բ տարվա երրորդ տպագրությունը։

1922

399. ՀԱԿՈՐԲ ԱՂԱԲԱԲԻՆ

Թիֆլիս

(էջ 413)

Փետրվարի 5

Պահպանվում է ինքնագրի ֆաքսիմիլեն (1 էջ) Նվարդ Թումանյանին Գիսակ Հովհաննիսյանի գրած հետևյալ երկտողով. «Հարգելի Նվարդ, խոստմանս համաձայն պոկում եմ այս թերթը Թիֆլիսում հրատարակվող «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրի 1926 թվի № 12֊ից (միակ օրինակը, որ ինձ մոտ կա) և ուղարկում եմ «Հիշողություններ Հովհ. Թումանյանի մասին» Ժողովածուի համար» (տպագրվել է ԹԺՀ, 774—775)։

8-ը օգոստոսի, 1935, Թիֆլիս (ԹԹ, ՆՆ, թղթ. № 59):

Տպագրվել է Հ. Աղաբաբի մահվան առթիվ և ապա՝ ԵԺ V, 466։

1 Հ. Աղաբաբի գրական գործունեության 25-ամյա հոբելյանի մասին տե՛ս ԿԱ, 1922, № 27։

2 Դեռևս 1921 թ. դեկտեմբերի 22֊ին, վերադառնալով Պոլսից, հիվանդ բանաստեղծն անմիջապես ենթարկվում է բժիշկների հսկողության։ Փետրվարի 11֊ին ԿԱ օրաթերթը հրապարակում է «Հովհ. Թումանյանի հիվանդությունը» վերնագրով թղթակցությունը, որով հայտնվում է բժիշկների եզրակացությունը մեկ շաբաթ հետո բանաստեղծին վիրահատելու մասին։