Պետք է ենթադրել, որ Թումանյանի այս նամակը գրված է մայիսի 14-ին լույս տեսած հիշյալ հայտարարության առիթով։
Թիֆլիսի հայ գրչի մշակների միության վարչությունը ձեռնարկել էր շաբաթօրյա դասախոսությունների շարք։ Վրաստանի լուսժողկոմատի թույլտվությամբ հունիսի 3-ին տեղի է ունենում Ստ. Մալխասյանցի դասախոսությունը Մ. Աբեղյանի նոր ուղղագրության և Հայաստանի դեկրետի մասին (Թումանյանր չի մասնակցել հիվանդության պատճառով)։ Բացվում է մտքերի աշխույժ փոխանակություն (ելույթ են ունենում Ստ. Լիսիցյանը, Լեոն և ուրիշներ), որը շարունակվում է նաև հունիսի 5-ին։ Ընդունվում է դասախոսի առաջարկած բանաձևը, որր պետք է ներկայացվեր Հայաստանի և Վրաստանի լուսժողկոմատներին (ԿԱ, 1922. № 123)։ Մասնագետների տարակարծությունը և ուղղագրական ռեֆորմի նկատմամբ հայ մտավորականության և հատկապես Թումանյանի վերաբերմունքը որևէ արդյունքի չեն հանգեցնում։ 1922 թ. նոր ուսումնական տարվա կապակցությամբ Հայաստանի լուսժողկոմատը հրատարակում է «Այբբենարան» արդեն նոր ուղղագրությամբ։
Աբեղյանական նոր ուղղագրությունը պահպանվեց մինչև 1940 թ. և ապա, ենթարկվելով որոշ բարեփոխումների, իր գոյությունը պահպանում է մինչև այժմ։
402. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Թիֆլիս
(էջ 415)
Ինքնագիրը սևագիր (2 էջ) պահպանվում Է ԳԱԹ, 283։ Տարեթիվը որոշվում Է բովանդակությամբ՝ ուղղագրության փոփոխության կապակցությամբ մայիսի 17֊ին Հայաստանի լուսժողկոմին Թումանյանի գրած պաշտոնական նամակով։
Տպագրվել Է Եժ V, 466—467:
1 Տե՛ս նախորդ պաշտոնական նամակը և ծանոթագրությունները: