407. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ
Թիֆլիս- Երևան
(էջ 420)
Ինքնագիրը պահպանվում է հասցեատիրոջ դստեր մոտ։ Նամակի պատճենն արտագրված է Նվարդ Թումանյանի ձեռքով (տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 394):
Տպագրվել է ԵԺ V, 470— 472 կրճատված և ապա ամբողջությամբ՝ ԵԺ, 1969, ծ., հ. 4, էջ 428—432 (այստեղ նամակի ինքնագրի ԳԱԹ–ում պահպանվելու մասին ծանոթագրությունը ճիշտ չէ. տե՛ս նույն տեղում, էջ 481)։
1 Սիրելի Պողոս ~ էս լավ ապրանք է (ԵԺ V-ում կրճատված մասին է):
2 Պոլսում գտնվելու միջոցին՝ 1921 թ. դեկտեմբերի 3-ին, բանաստեղծի և պոլսաբնակ հրատարակիչ Հայկ Պերպերյանի միջև կնքվում է պայմանագիր, ըստ որի հեղինակը վաճառում է բանաստեղծությունների իր կազմած ժողովածուն հրատարակելու իրավունքը, խոստանում է նոր տպագրության իրավունք որևէ մեկին չտալ քանի Պերպերյանի հրատարակածը չի սպառվել։ Գիրքը պետք է լույս տեսներ 2000 տպաքանակով, գինը՝ մեկ ու կես օսմանյան ոսկի։ Հրատարակիչը պարտավորվել էր 50 օրինակ տրամադրել հեղինակին։ Պայմանագիրը հայ ազգային պատվիրակության կողմից հաստատել է գրող Լևոն Բաշալյանը (ԹԹ, ՆՆ, թղթ. № 41):
3 Այս նամակը պատասխան է հասցեատիրոջ՝ 1922 թ. հուլիսի 18-ի նամակի (ԳԱԹ, ՛Թֆ, № 860):
4 «Գրաֆիշե կունստ», «Մոդեռն կունոտ» («Գրաֆիկական արվեստ», «Ժամանակակից արվեստ») — Գերմանիայում հրատարակված ալբոմներ են։
5 Տե՛ս 408 նամակի № 1 ծանոթագրությունը։
6 Խոսքը վերաբերում է այդ ժամանակի բոներին (տե՛ս № 354 նամակի № 1 ծանոթագրությունը)։
7 Նկատի ունի 1921 թ. դեկտեմբերից սկսված ծանր հիվանդությունը և վիրահատությունն իր հետևանքներով (տե՛ս № 399 նամակի № 2 ծանոթագրությունը)։
8 Խոսքը վերաբերում է հունիս, հուլիս ամիսներին գրած «Սիրիուսի հրաժեշտը», «Աղբյուրները հնչում են ու անց կենում», «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին», «Այնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում» քառյակները և Խաքանիից կատարած «Անցա՝ քարը սրըտիս վրա՝ ջրի պես», «Ծուխդ կելնի պատուհանից երբևէ», «Ասում են՝ թե հազար տարին մի անգամ» քառյակների թարգմանությունները «Նորք» հանդեսի