Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/728

Այս էջը հաստատված է

եպիսկոպոսներ էին— խմբ.) միացած «Արարատի» սովորական աշխատակիցների հետ…» (ԿԱ, 1922, 174, 176)։

4 Տե՛ս № 408 նամակի № 5 ծանոթագրությունը։

5 Տե՛ս մայիսի 17—ի և 29—ի պաշտոնական նամակները։ Հայոց ուղղագրության փոփոխության մասին մանրամասնությունները տե՛ս № 401 նամակի № 1 ծանոթագրությունը։

410. ՏԱՐԱԳՐՈՍԻՆ

Թիֆլիս—Էջմիածին

(էջ 430)

Օգոստոսի վերջ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 407ա:

Տպագրվել է ԵԺ V, 475։

1 Սևանի ափերից մի տեսարան, որ նկարել էր Տարագրոսը ապակու վրա 1921 թ. և նվիրել բանաստեղծին (ԵԺ V, 475, ԹԹ-ում չի պահպանվում):

2 Բանաստեղծի դուստրերի՝ Աշխենի, Նվարդի, Արփենիկի, Անուշի, Աիդայի, Թամարի ալբոմները պահպանվում են (տե՛ս ԹԹ, ՄՄ, № 860, ԱԻԲ, 1001 — 1006):

411. ՏԱՐԱԳՐՈՍԻՆ

Թիֆլիս—Էջմիածին

(էջ 430)

Հոկտեմբերի 3


Ինքնագիրը (2 էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԹԹ, № 407 ա: Անթվակիր է. նախորդ գիտական հրատարակության մեջ որոշված 1922 թ., հոկտեմբերի 3 թվագրությունը (ԵԺ V, 478) ճշտվում է մոտավորապես, ըստ բովանդակության և Թումանյանին Տարագրոսի գրած 1922 թ. սեպտեմբերի 6—ի նամակի։ Նկարիչը խնդրում է բանաստեղծին իրեն ուղարկել դուստրերին նվիրված բանաստեղծությունները, ինչպես նաև քառյակներ ու լեգենդներ՝ նկարազարդված գրչագիր գրքույկ պատրաստելու և Ռուսաստանի ու արտասահմանի ցուցահանդեսին իբրև XX դարի գրչագրության նմուշ ուղարկելու համար (ԳԱԹ ԹԹ, ց 2, № 461. այդ մտադրությունը չի իրականացել)։ Ինքնագրի վրա Արամ Ինճիկյանի ձեռքով գրված է նամակի գրության մոտավոր ժամանակը՝ 1922, սեպտեմբերի վերջեր։ Ամենայն հավանականությամբ գրականագետն ամսվա օրերը որոշելիս հենվել է Տարագրոսի՝ վերը հիշված սեպտեմբերի 6—ի նամակի վրա։