Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/730

Այս էջը հաստատված է

ԱՆՁՆԱՆՈՒՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ա

Աբեղյան Մանուկ (1865—1944), բանասեր, լեզվաբան, գրականագետ —240, 414—415, 429

Աբիյան Կարապետ—353

Աբովյան Անուշավան (1862—1938), Թումանյանի պատանեկության ընկերներից և տաղանդի առաջին գնահատողներից—140, 162

Աբովյան Խաչատուր (1809—1848)—60

Աբովյան, քահանա[1]—115

Ադամյան Պետրոս (1849—1891)—238

Ադոնց Նիկողայոս (1871 —1942), պատմաբան, բանասեր, բյուզանգագետ—146

Աթաբեկյան Լևոն (1877—1918), բժիշկ, բանաստեղծ, հասարակական գործիչ—203

Աթանասյան Աշոտ (1870—1941), հրապարակախոս, լրագրող, խմբագիր, հայ գրողների ընկերության վարչության անդամ—173

Աթարբեկյան Գևորգ (1892—1925), խորհրդային պետական գործիչ—376

Ալեքսանդր տե՛ս Ծատուրյան Ալեքսանդր

Ալեքսանդր Իվանովիչ տե՛ս Խատիսյան Ալեքսանդր

Ալեքսանդր Ֆյոդորովիչ տե՛ս Մյասնիկյան Ալեքսանդր

Ալեքսի—269

Ալիխանյան Կոստանդին, մեծահարուստ բանկային գործիչ, Հայկազյան ընկերության նախագահ—272

Ալիխանյան Հակոբ, հայ գրողների ընկերության վարչության փոխնախագահ—166

Ախիկյան Վրթանես (1872—1936), նկարիչ—27

Ակիմով, գեներալ—317

Ահարոնյան Ավետիս (1866—1948)—41, 42, 44, 51, 55, 83, 201, 206, 277

  1. Անձնանունների բառարանը կազմել է գիտաշխատող Ջուլիետա Ավետիսյանը