12 Հովաննես Թումանյան — Երկերի լիակատար ժողովածու,
13.Ազատ Եղիազարյան — «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան:
14.Վարուժան Աճեմյան — Ուրիշառավոտ մը:
15. Էդվարդ Ջրբաշյան — Պուշկինը և հայ բանասեղծները:
16. Ակսել Բակունց — Նորահայտ էջեր կազմեց (Դավիթ Գասպարյան)
17. Երվանդ Օտյան — Հայ Տիասբորան:
18. ՍարԳիս Հարությունյան, Արուսյակ Սահակյան — «Սասնա ծռեր» (Հատոր Դ):
19. Միքայել Կյուրճյան — «Ազգայինիճի»-ն կամ մեծություն և անկում պարոն Իգնատիոսի Ռուբենյանին:
20. Երվանդ Օտյան — Նամակներ
Ամենյան հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ստեղծագործության երկրպագուն ու գիտակն է հայ մշակույթի երախտավոր, հայ գրքի բարեկամ Հարություն Սիմոնյանը։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ նրա հովանավորությամբ հայրենիքում արդեն լույս է տեսել հայագիտական ավելի քան քսան մեծարժեք աշխատություն, այդ թվում Հովհ. Թումանյանի 8-րդ և սույն հատորները, «Թումանյան. ուսումնասիրություններ և հրապարակումներ» 5-րդ հատորը։ Առաջիկայում ընթացք կտրվի 6-րդ հատորի տպագրությանը, որը նույնպես լույս կտեսնի Հարություն Սիմոնյանի աջակցությամբ։
Հրատարակչությանը, ընդառաջելով պարոն Սիմոնյանի ցանկությանը, որոշեց բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուի վերջին՝ 10-րդ հատորում զետեղել նրա «Սասունցի Դավիթ» պոեմից մի հատված՝ ի նշան Թումանյանի