Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/775

Այս էջը հաստատված է

ստեղծագործության նկատմամբ հովանավորի տածած ջերմ սիրո և երախտագիտության։

— Ե՛լ, հորեղբայր, քանի՞ քընես,
Ել, էն պայծառ լույսը մի տես:
Լուս է իջել բարձր սարին,
Բարձր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
էն ի՞նչ լուս է բխտում քարից։
Ելավ խաչ քաշեց Օհանն երեսին.
— էյ, որդի , ասավ, մեռնեմ իր լուսին,
էն մեր Մարութա սարն է զորավոր։
էն լուսի տեղը կանգնած էր մի օր Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։