Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/86

Այս էջը հաստատված է

Բանտում պարապելու հնար չունեցա, միայն մի քանի օր։ Այնտեղ ձեռքս ընկավ Բաքվում հրատարակված իմ բանաստեղծությունների գիրքը, ուշադիր կարդացի և զարմանքով տեսա, որ ամբողջ գիրքը փչացրել են մարդիկ, և փոխանակ հրատարակիչների, դարձել են իմ խայտառակիչները։ Այժմ ես Թիֆլիսումն եմ մենակ։ Մերոնք գյուղն են գնացել, իսկ ես մնացել եմ «Լուսաբերի» դասագրքերի տպագրության համար։ Տեսնենք հնարավո՞ր Է լինելու, վերջապես, մի խաղաղ օր տեսնելու, պարապելու, թե ինչպես խանգարված ու շշկլված եկանք, էնպես էլ գնալու ենք։ Շատ կուրախանամ, եթե նամակ ստանամ իմ սիրելի Չոպանյանից ու իմանամ, որ ինքն էլ է լավ, իր գեղեցիկ գործն էլ։ Մենք կարճ ապրեցինք միասին², բայց հուսով եմ, ընդմիշտ կմնանք ջերմ բարեկամներ։

Սրտալի համբույրներով՝
Հովհ. Թումանյան
55. ՆվԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս – Դսեղ
<1909>, հուլիսի 17, <Թիֆլիս>

Նունիկ ջան, զարմանում եմ, որ այդքան հրաշալի բնության մեջ տանը փակվում եք։ Եթե հեռու չեք կարող գնալ — գոնե մոտիկ— Դըդի գլուխը գնացեք ամեն օր— իրիկուն, առավոտ, կվազեք, կխաղաք, մի քիչ Էլ ուտելիք կտանեք։ Մի՞թե այդ Էլ դժար է։ էն որ ասում ես շրջան չկա— ավելի լավ։ Ամառը մարդ պետք է խաղաղ ապրի ու կազդուրվի։ Ամենից թանկը առողջությունն է։

էսօրվանից լրագիր կստանաք։ Նորություններ եթե լինեն կուղարկեմ նույնպես։ Ինչպես երևում է լու կա, որ Սեդիկը գալիս է քար բերի։ Լվածաղկի փոշի կուղարկեմ, մի երկու֊երեք