Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/87

Այս էջը հաստատված է

գդալ ածեցեք մի ամանի մեջ ու վառած լուցկին դրեք վրեն — կսկսի ծխալ։ էդպես թողեք սենյակում ու դռները փակեցեք ամբողջ օրը։ Իրիկունը քնելուց առաջ բաց արեք — հովին տրվեք ու քնեցեք — լավ միջոց է։

Հա՛ մոռացա գրել, որ ներքևի ծայրի սենյակը խոնավ է — պետք է զգուշանալ — ծանր հետևանքներ կունենա։

Նամակդ կտանեմ հիմա տիկին Մատինյանին։

Հա, Նունիկ ջան, մայրիկի նամակում մոռացա գրեմ։ Եթե այդտեղ յուղ կա և կարող եք ուղարկել—իհարկե փողով— թող մայրիկը իմացնի, նամակ գրի տիկին Լիսիցյանին՝ Սանահին։ Նրանք էնտեղ, ինչպես երևում է, շատ դժվարություններ են քաշում։ Պանիր էստեղից են տանում։

Անուշից նամակ ստացա։ Երեխին էդտեղից նամակ գրեցեք, բաբոյին էլ գրեցեք, որ գա էդտեղ, Շուլավեր շոգ է։ Գրել է, որ բոլոր կենողներին բարևեմ իր կողմից, հիմի չգիտեմ ինչպես անեմ, անծանոթ կենողներ էլ կան։ Նամակի վրա էլ նշանակել է հունվարի 10-ը։ էնպես որ, երբ կարդացի հանկարծ մրսեցի ու լուսամուտները փակեցի։

Իրիկունը — Ռոստոմի գալուց հետո—թունդ անձրև եկավ։ Ես ու Մոսոն էլ սուփրեն գցեցինք, նստեցինք մինչև գիշերվան կեսը։ Այսօր լավ հով է։ Ուզում էի եմիշ, ձմերուկ էլ ուղարկեմ, բայց Ռոստոմը մի քիչ անհարմար բեռնակիր էր․ ինքն էլ ասավ ճամփին կառնեմ, թեև ճամփին երևի քնած կլիներ։ Ինչ եք ուզում—գրեցեք։

Վաղարշակի (Զարգարյան) աները մեռել է, եկել են թաղելու։ Կերթամ հոգեհանգստին։ Նամակ գրի։

Համբույրներով՝
քեղ սիրող հայրիկդ