Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/99

Այս էջը հաստատված է

պատմություն է։ Ես մի ժամանակ սիրահարված էի մի կնոջ վրա։ Նա ոչինչ չգիտեր։ Անցան տարիներ, իմ սերն էլ մեղմացավ, ու միայն վերջին ժամանակներս բացվեց հանկարծ իմ երբեմնի զգացմունքը՝ բարեկամական մի խոսակցության ժամանակ։ Այժմ նա էլ է հեռացել, ու ես շարունակ ափսոսում եմ, թե ինչու… բայց ավելորդ ինչուներ են։ Անցել է, և ամեն ինչ պետք է անցնի, իսկ մենք էնքան ենք անշնորհք ու անճաշակ, որ աշխարհքի գեղեցկությունները գեղեցիկ ու սրտալի ապրել— վայելել չենք իմանում, և մեր ամբողջ կյանքը անվերջ ափսոսանք է4։ Երևի էլ բաց նամակ չեմ ստանալ։ Ջերմ բարևներով՝ միշտ Ձեր

Հ. Թումանյան

<Հ. Գ. > Միշան իմ նամակն ստացա՞վ թե չէ5։ Շատ ու շատ բարև։

67. ՍԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Ալեքսանդապոլ

1910 թիվ, հուլիսի 13, <Թիֆիս>

Սիրելի Սիրական,

Ճեմարանի տեսչության համար դեռ մարդ են որոնում։ Բանը հասել էր Բալուղյանին, նա էլ 4500ռ. քիչ գտավ — մերժեց։ Կաթողիկոսի նոր եկած ժամանակ, երբ մոտն էի, խոսեց էդ մասին, հարցրեց մարդը ու մյուս անգամ մի երկու հոգով մոտը գնալու խոսք առավ, բայց ես հիվանդացա, էլ չկարողացա գնալ, թեև հարցրել է1։ Երեկ իրիկուն Մեսրոպն ու Բագրատը2 մոտս էին։ Մեսրոպը քեզնից մի քիչ նեղացած է, հերքեցի, բայց ափսոս, էսօր չի մոտս՝ նամակդ ցույց տամ3։

Երեկվանից դեսը չգիտեմ բանն ուր է մնացել։

Ես, ինչպես ասի, հիվանդ եմ, գնում եմ Աբասթուման4։ էստեղ անհամբեր սպասում ենք Ձեր հրամանոցր «Հորիզոնը» ղեկավարելու համար, և հույս ունենք, որ շուտով կհայտնվեք