Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/102

Այս էջը հաստատված է

Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,
130 Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
135 Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
140 Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
145 Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

96