Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/113

Այս էջը հաստատված է



1898



ԱՆԻԾԱԾ ՀԱՐՍԸ

Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում։
Նըրա բերնից՝ կեսուր–կեսառ
Չէին լըսել մի շունչ, մի բառ,
5 Չէին տեսել շուրթը մի օր…
Էսպես խոնարհ ու հարգևոր։
Մի օր մենակ օդում նըստած
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում,
10 Հետն էլ ձենով երգ էր ասում։

«Աշխարհքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր,
15 Ջահիլ օրեր
Ի՜նչ եմ անում էս բանտում։

Էրնե՜կ ծըտին,
Ճյուղքի միջին

107