Ծըլվըլում է, թըրթըռում,
20
Թըռչում՝ սիրած
Ընկերն առած,
Ազա՜տ, կանաչ արտերում։
Ա՜խ, սև ըլի,
Չըքվի, փըլի
25
Ծընված օրը աղջկա,
Ցավ ու խընդում
Փակված սըրտում,
Ծիծաղ չըկա, ախ չըկա…»
Մին էլ հանկարծ բացվեց դուռը,
30
Ու ներս մըտավ ծեր կեսուրը։
— Հո՛, պո՛ , պո՛, պո՛, կանչեց խեղճը,
Գետին պատռի՛, մըտնեմ մեջը…
— Հոպոպ դառնաս,
Անամոթ հարս։
35
Մի տե՛ս, մի տե՛ս,
Թե լըրբի պես
Գըլուխը բաց,
Ազատ նըստած՝
Ո՜նց է կանչում,
40
Չի ամաչում։
Լեզուդ լալկի,
Մազըդ թաղքի,
Գըլխիդ կըպչի
Սանրը միջի։
45
Ասավ–չասավ,
Մին էլ տեսավ՝
Սանրը գըլխին
Հարսն առաջին
Հոպոպ դառավ,
50
Երդկից թըռավ,