Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/115

Այս էջը հաստատված է



Ու վերացավ,
Վե՜ր, հեռացավ։
Էն էր ու էն.
Խեղճն էն օրեն
55 Հանդերն ընկած՝
Հոպոպ մընաց.
Միշտ էլ էն հին
Սանրը գըլխին,
Չալի՜կ-մալի՜կ,
60 Լեզուն լալիկ,
Անխոս ու լուռ,
Մոլո՜ր, տխուր։

Բայց երբ հանկարծ
Միտն է գալիս,
65 Որ գլխաբաց,
Երգ ասելիս՝
Իր կեսուրը
Բացեց դուռը,
Վեր է թըռչում
70 Սըրտատըրոփ
Ու դեռ ճըչում.
— Հո՛–պո՛պ… Հո՛–պո՛պ…