25
— Նա՛նի, ա՛յ նանի, կորան հորթերը…
— Վա՛յ, գետինն անցնեք, — ճըչաց խորթ մերը,
Թող դուք կորչեիք հորթերի տեղակ,
Անտակ ձորի մեջ, անժաժ քարի տակ։
Մի արջ պատահեր, մի գազան, մի գել,
30
Որ չէի տեսել ձեր շուքը մեկ էլ…
Դե՛, ետ գընացեք, գնացեք, կորե՛ք,
Մինչև չըգըտնեք հորթերը բերեք՝
Աչքիս չերևաք, ա՛յ աչքիս փըշեր,
Թե չէ՝ կըսպանեմ ես ձեզ էս գիշեր…
35
Ու ճիպոտն էլ ետ իրենց թաթերին,
Հոգնած ու սոված, արցունքն այտերին
Փոքրիկ որբերը անտառի միջում
Գիշերվան կիսին լալիս են, կանչում.
— Պողո՛ս, գըտա՜ր։
40
—Չէ՜ է՜։
— Պետրո՛ս, գըտա՜ր։
— Չէ՜ է՜։
— Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ,
— Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ։
45
Անտեր հորթերը չըկան ու չըկան։
Ճարները կըտրած՝ խեղճերը եկան,
Լալով չոքեցին.
— Տե՛ր աստված, ասին,
Ի՜նչ կըլնի, գըթաս՝
50
Գոնե թևեր տաս,
Թևեր տաս՝ թըռչենք,
Թըռչենք ու կորչենք,
Որ էլ չտեսնի մեզ մեր խորթ մերը,
Մինչև որ գըտնենք կորած հորթերը…
55
Հենց ասին–չասին անմեղ բերանով,
Աստված որոտաց իր գըթոտ ձայնով.
— Ահա ձեզ թևե՜ր, սիրուն երեխեք,
Թըոչուններ դառեք, թըռած ման եկեք,