Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/120

Այս էջը հաստատված է



Որ էլ չըտեսնի ձեզ ձեր խորթ մերը,
60 Մինչև որ գըտնեք կորած հորթերը։
Գիշերը քնեցեք ծառերի ճյուղին,
Ծեղն ու ծըղոտը արեք անկողին,
Ապրուստ էլ կերեք իմ լի սեղանից,
Երբ որ ղադարգուն եղաք ձեր տանից…
65 Էսպես վերևից հենց կանչեց աստված,
Փոքրիկ որբերր փոխվեցին հանկարծ
    Ու թևեր առան,
    Թըռչուններ դառան։
    Ու թևեր առած՝
70 Թըռչուններ դառած
    Դեռ մինչև էսօր,
    Ընկած սար ու ձոր,
    Ծըվում են, մընչում,
    Մեկմեկու կանչում.
75 — Պողո՛ս, գըտա՜ր։
    —Չէ՜ է՜։
    — Պետրո՛ս, գըտա՜ր։
    — Չէ՜ է՜։
    — Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ,
80 — Վա՛յ–վա՜յ, վո՛ւյ–վո՜ւյ։

114