Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/122

Այս էջը հաստատված է

— Տե՛ս, էն ձյունոտ, բարձըր սարեր,
Որ ձըգվում են հեռվում ահա.
Էն սարերն էլ անցնենք թե չէ՝
20 Դենը, քուրի՛կ, էլ թուրք չըկա…

Հենց էս խոսքում՝ թուրքը հասավ,
Սև ձին քըշած՝ սարի տակից.
— Իմն է աղջիկն, իմն է, ասավ,
Ո՞ւր եք փախչում դուք իմ ճանկից…

25 — Մի՛ վախենար, սիրուն քուրի՛կ,
Կանգնած եմ ես չար թուրքի դեմ.
Փախի՜ր, գընա՜… ինչպես մըրրիկ՝
Ես էլ կըգամ քեզ կըհասնեմ…

Ու ետ դարձավ քաջ պատանին,
30 Զենքի շաչյուն, զարկ ու աղմուկ.
Զարկ են տալիս, զարկ են առնում
Հայի անահ կըտրիճն ու թուրք…

Աղջիկն արագ վազ է տալի,
Շունչը հատած փախչո՜ւմ, փախչո՜ւմ.
35 Մին էլ նայեց՝ թուրքն է գալի,
Փընչում է ձին, զենքը շաչում…

— Ա՜խ, ի՜նչ կըլնի թռչուն դառնամ…
Կանչեց ահից խեղճը հանկարծ,
Ու, բաց էին դըռներն երկնից,
40 Լըսեց նըրա ձենը աստված:

Դարձավ թըռչուն մի թևավոր,
Երկինքն ելավ, թըռա՜վ, պըրծա՜վ.
Մընա՜ց, մընա՜ց, մինչև էսօր
Քաջ ախպերը ետ չըդարձավ:

116