45 Էն օրվանից թըռչուն քույրը Ցերեկն ահով կուչ է գալի, Հենց հասնում է մութ գիշերը՝ — Սըհա՜կ… Սըհա՜կ… ձեն է տալի: Ձեն է տալի գիշերն ի բուն 50 Կանչում տըխո՜ւր, աղեկըտո՜ւր, Աշխարհքն այնինչ մըտած խոր քուն, Ինքը մենակ ու շուրջը լուռ: