Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/136

Այս էջը հաստատված է

Մի քիչ էլ կացի… քիչ էլ որ կենաս,
Առաջներըս պաղ աղբյուր կա հիմի:

      Երկու որբեր,
20 Քուր ու ախպեր,
      Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

25 Գընում են, գընո՜ւմ, տեսնում են ճամփին
Ձիու ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
«Քուրի՛կ ջան, քուրիկ, ես շատ եմ ծարավ,
Ի՞նչ կըլի թողնես խըմեմ մի պուճուր»:

— Չէ՛, ախպեր ջան, չէ՛, դու ձի կըդառնաս,
30 Ձիու սըմբակի տեղից մի՛ խըմի,
Մի քիչ էլ կացի, քիչ էլ որ կենաս՝
Մոտիկ մի զուլալ աղբյուր կա հիմի:

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
35 Գընո՜ւմ, գընում են հեռու.
      Արևը վառ,
      Ճամփեն երկար,
      Ոչ աղբյուր կա, ոչ առու:

Գընում են, գընում. տեսնում են ճամփին
40 Գառան ոտնատեղ՝ մեջը լիքը ջուր:
Փոքրիկ ախպերը էլ չի համբերում,
Քըրոջից թաքուն խըմում է պուճուր:

Քույրը մին էլ ետ է նայում,
Որ մի գառը մղկըտալի

130