Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/137

Այս էջը հաստատված է

45 Իր ետևից տըխուր մայում
Ու մայելով վազ է տալի:

Խեղճ Մանուշը վայ է տալիս,
Վայ է տալիս, լալի՜ս, լալի՜ս.
Բայց էլ ի՞նչ աներ,
50 Բայց էլ ո՞նց աներ…

      Երկու որբեր,
      Քուր ու ախպեր,
      Գառն ու աղջիկ մոլորված,
      Հեռու երկրում
55 Տըխուր-տըրտում
      Գընո՜ւմ, գընում են կորած:

Սոված ու ծարավ գընում են, գընում.
Գընում են, գընո՜ւմ, չըգիտեն թե ուր.
Վերջապես մի հով անտառ են մըտնում,
60 Անտառի միջին մի զանգակ աղբյուր:
Կուշտ-կուշտ խըմում են էն սառը ջրից,
Հետո Մանուշը ծառն է բարձրանում,
Գառնիկ ախպերն էլ ծառերի տակին
Մուշ-մուշ արածում, արոճ է անում:
65 Իըիկվան պահին խըրխինջ ու քըրքիջ…
Լըցվում է հանկարծ անտառն աղմուկով.
Մոտիկ են գալի ձայները քիչ-քիչ…
Մոտիկ են գալի ծիծաղով, երգով…

Եվ ահա ոսկի սանձերց բըռնած
70 Բերում են ջըրեն ձիանքն արքայի:
Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝
Ծառս-ծառս են կանգնում ու մոտ չեն գալի:
Մըտիկ են տալի ծառայքը մեկ էլ,
Որ սիրուն մի ցոլք ջըրի մեջն ընկել,

131