Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/141

Այս էջը հաստատված է



Մի ափից բըռնած մյուս ափն է թըռչում,
Մարդկային լեզվով քըրոջը կանչում.

165 — Քուրիկ ջան, քուրիկ,
      Կըրակ են վառում,
      Կըրակ են վառում,
      Դանակ են սըրում։
      Քուրիկ ջան, քուրիկ,
170 Լըսի անդունդից,
      Օգնության հասի,
      Սպանում են ինձ։

Լըսում է արքան՝ տեղը քար կըտրած,
Եվ ալիքների միջիցը հանկարծ
175 Շատ ծանոթ մի ձայն՝ հեռո՜ւ, խո՜ւլ ու խոր
Կանչում է քնքուշ, կանչում է անզոր.
      «Ախպեր ջան, ախպեր,
      Անհեր ու անմեր,
      Անքուր ու ու անտեր
180 Իմ Գառնիկ–Ախպեր.
      Դըժար է տեղըս,
      Ձենըս չեն լըսում,
      Ձենըս չեն լըսում,
      Ձեռըս չի հասնում։
185 Ա՜խ, չար պառավը
      Սև արավ օրըս,
      Այժմ էլ կըսպանի
      Գառնիկ–Ախպորըս»։

Լըսում է արքան, պալատն է հասնում,
190 Պատռում է քողը թագուհու դեմքի.
Պատռում է, տեսնում… բայց ի՜նչ է
                                           տեսնում,
Ո՜վ է իր գահին եղել թագուհի…