Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/158

Այս էջը հաստատված է
ԱՐՏՈԻՏԻ ԵՐԳԸ
(Ժողովրդական ավանդության)


Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։
5 «Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջին
10 Բռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։
Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճ
15 Հեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,
20 Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,

152