Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/160

Այս էջը հաստատված է

Ո՛չ մի ուրախ երգ է երգում
60 Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։
65 Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն
70 Էլ առաջվա երգը չէր էն…

Ու էն օրից
Ջինջ այերից
Զիլ, թրթռուն
Ինչ էլ երգի,—
75 Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության
80 «Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»

154