Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/172

Այս էջը հաստատված է

20 Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա։
        Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից։
25 Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
— Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր,
Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։
        Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով,
30 Ու առաջն ելավ թաթարը սիրով։
― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր…
— Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։
35 Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին…
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։
— Ժողովուրդ կուզե՞ս… լա՛վ, լինի էդպես։
40 Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբի ետևից.
45 Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը։
        Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին։
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,
50 Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք…
Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։
— Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին։

166