Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/173

Այս էջը հաստատված է

55 Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
        Երրորդ անգամ է կանչում զորքերին։
60 Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.
65 — Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
        Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.
70 Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,
75 Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։

167