Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/175

Այս էջը հաստատված է



Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
       — Կա թե չըկա,
20 Նա է, որ նա…

Սաստիկ բարկացավ հարուստն անկոտրում,
Փակեց աղջըկան մեծ աշտարակում
Իր սիրած տըղից ու կյանքից հեռու.
— Թող էսպես, ասավ, մոռնան իրարու։
25 Բայց սիրո համար փակ ու բանտ չըկան.
Սիրում էր անվերջ տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
       — Կա թե չըկա,
30 Նա է, որ նա…

Տեսավ իր ձեռքին ոչ մի ճար չըկար,
Համառ հարուստը հերսից խելագար,
Իրեն աննըման զավակը միջին,
Կըրակի մատնեց աշտարակն էն հին։
35 Բայց սերը որտեղ հըրդեհ է ձըգել,
Ի՞նչ անի էնտեղ հըրդեհը մեկ էլ։
Ու թեժ բոցերի սաստկության միջում
Աղջիկն՝ էրվելով ճըչում էր, կանչում.
       — Կա թե չըկա,
40 Նա է, որ նա…

Ու էրվեց հիմքից աշտարակն ահեղ,
Էրվեց նըրա հետ էն սիրունն անմեղ.
Հող-մոխիր դարձավ։ Իր սիրտը մենակ
Չէրվեց հըրաշքով ու սառ մոխրի տակ
45 Մընաց կենդանի… էն մոխրի վըրեն
Արտասուք թափեց սիրահար տըղեն
Ու կորա՜վ, գնաց, հեռո՜ւ, շատ հեռու,
Իր օրը լալու, նըրան փընտրելու,
       Մենա՜կ, օտա՜ր,

169