50
Անմըխիթար…
Ո՜վ քընքուշ գաղտնիք, ո՜վ սիրուն հըրաշք.
Էրված աղջըկա սիրտը մոխրի տակ,
Իրեն մոխրի տակ կենդանի էր դեռ—
Ոչ ոք չըգիտեր, ոչ ոք չըգիտեր…
55
Ժամանակ անցավ էս տըխուր դեպքից,
Արցունքով թըրջված էն մոխրի տակից,
Էն միշտ կենդանի սրրտից թըրթըռուն
Բուսավ խաշխաշի ծաղիկը սիրուն,
Կարմի՜ր, թեթև՜,
60
Բայց… սիրտը սև…
Սըգավոր տըղան հուսահատ, թըշվառ
Շըրջում էր մոլոր աշխարհից աշխար,
Չէր գըտնում սակայն կյանքում էլ նըրան,
Ամեն տեղ վիշտն էր սիրածի մահվան,
65
Որ հար, թե՛ զարթուն, թե՛ քընի միջում.
Տանջում էր նըրան, անդադար տանջում։
Բայց սիրո համար վերջ ու մահ չըկան,
Տըղի հառաչքը հասավ աղջըկան
Անմահ կյանքում
70
Էն աշխարհքում։
Հասավ, ու շարժված, կարոտ, կարեկից,
Թըռավ աղջիկը անմեռ աշխարհքից,
Սիրով ու բույրով, թարմ, անուշահոտ,
Երազով եկավ սիրած տըղի մոտ։
75
— Լըսիր, իմ սըգվոր, լսի՛ր ինձ, ասավ.
Իմ մոխրի տակից մի ծաղիկ բուսավ,
Ու էն ծաղկի մեջ իմ սիրտն է, որ կա,
Կարոտ, խենթ սիրտը ջահել աղջըկա—
Լիքը սիրով,
80
Երազներով…
Ուժ ունի իր մեջ նա կախարդական