Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/187

Այս էջը հաստատված է

20 Ու մոտ գընաց չարչին կընկան։
— Օ՜, ի՜նչ ասեղ, իսկն օձի քիստ…
Թոփը մի հաց…
— Վո՜ւյ, թանկ է խիստ…
— Է՜, մի՜ խոսիր, քուրի՛կ, էդպես,
25 Շահի կյանքը թե կըսիրես։
— Ամա՜ն, հողեմ գլուխը Շահի,
Աստված Շահից հեռու պահի.
Արևդ ապրի, չարչի ախպեր,
Էդ անունը բերան մի՛ բեր։
30 — Վա՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ.
Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ։
Գազան թուրքի սըրից փըրկել,
Չոր Ջուղայի քարից պոկել՝
Բերել է ձեզ առատ Փարիա,
35 Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա…
— Օ՜ֆ, հերիք է, չարչի ախպե՛ր,
Մի՜ խոսեցնիր ինձ դըրանից։
Երնեկ դըրա ոտը կոտրեր՝
Չըգար հաներ մեզ մեր տանից։
40 Եկավ վարար հեղեղի պես,
Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,
Ոչ աստըծուն նայեց, ոչ մեզ,
Սըրբեց բերավ ողջ տեղահան։
Թող արինք փակ մեր տուն ու ժամ,
45 Բանալիներն Արազն ածինք,
Սարի ուսից վերջին անգամ
Ետ նայեցինք ու կանչեցինք.
«Աստվածածի՜ն Վերին Կաթան,
Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,
50 Ուր որ գընանք մեր վաթանից՝
Մեզ դարձըրու գերությունից»։
Աղաչեցինք աղերսելով,
Ետ շուռ եկանք ու անց կացանք.

181