Ասեմ որդեակ և լո՛ւր հուշիկ
Հարց անցելոյն բանք անուշիկ.
Ասէր Ներսէս սէգ ծերունին
Եւ հառաչէր հէգ ծերունին։
5
Տեղի դիրքը
Դաշտ փոքրադիր և բոլորակ
Ի կենտրոնի չքնաղ բլրակ,
Յերից կողմանցն խորակորք
Պատեն դաշտին զբոլորք.
10
Ժայռք ամեհիք [հնադարեան]
Բացեալ զկուրծսն յաղթական
Որպես միակ անպարտելի
Ընդիմամարտ ժամանակի.
Վկա անցիցն հինօրեան
15
Եւ հնութեանցն պահարան
Ի նա յանմերձ վայրի անդ
Են ձեռակերտ ապաստանք,
Ուր մին բազէ սրաթռիչ
Շինէ ձագուցն իւր զբուն՝
20
Եւ վայր հանգիստ աշխատանաց